Սինայի թերակղզում կործանվել է բազմազգ ուժերի ու դիտորդների խաղաղապահ զորակազմ տեղափոխող ուղղաթիռը՝ փոխանցում է Lenta.ru կայքը:
Օդային աղետի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել: UH-60 Black Hawk ուղղաթիռի պլանային հետախուզական առաքելության ժամանակ տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է յոթ մարդ՝ հինգ ամերիկացի, մեկ ֆրանսիացի և մեկ չեխ: Եվս հինգ տուժած հոսպիտալացվել է Իսրայելի քաղաքներից մեկի հիվանդանոցում:
Եգիպտոսի իշխանությունները պաշտոնական հայտարարություն դեռևս չեն արել: