Ուղերձներ առաջնագծից: Ծառայող տղաներն իրենց խոսքում Երևանում ծավալվող գործողությունները պառակտում են որակել: Նրանք նշում են, որ սա պարտություն չէ, իրենք պարզապես այլևս ուժ չեն ունեցել պաշտպանելու սահմանները՝ առանց փոխարինողների, մինչդեռ այսօր տեսնում են «առյուծ» տղաների Հանրապետության հրապարակում: «Լավ տղեն ստեղ կողքներս կլիներ, ո՞ւր էիք դուք»,- ասաց կամավորներից մեկը:
Զինվորներից մեկն էլ հավելեց. «Ո՞ւր էիք, երբ մենք ձեր կարիքն ունեինք, հիմա դուրս եք եկել, ազգասեր եք դարձել: Մենք բոլորս կանգնած ենք վարչապետի կողքին, հրաժարական չի լինելու»: