ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու կասկածանքով այսօր ձերբակալվել է ևս 4 անձ՝ Արսեն Բաբայանը, Արծվիկ Մինասյանը, Արա Հակոբյանն ու Խաչիկ Հովհաննիսյանը: Այդ մասին 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից: