Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ղեկավարությամբ այսօր Պաշտպանի աշխատակազմում գործել է 9 աշխատանքային խումբ՝ կապված հավաքների հետ։
Վեց խումբ այցեր է իրականացրել ոստիկանության Երևանի և Գյումրիի բաժիններ, ինչպես նաև ձերբակալվածների պահման վայր: Մեկ խումբ իրականացրել է հավաքների դիտարկումներ հավաքների վայրերում՝ ֆիզիկական ներկայությամբ, ևս մեկ խումբ դիտարկումն իրականացրել է լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով։ Մեկ այլ խումբ էլ իրականացրել է իրավական վերլուծության աշխատանքներ։
Ոստիկանության բաժիններ այցերի ընթացքում առանձնազրույցներ են տեղի ունեցել բերված կամ ձերբակալված 60 անձի հետ։ Նրանցից 51-ը բերման է ենթարկվել վարչական իրավախախտում, իսկ 9-ը՝ քրեորեն պատժելի արարք կատարելու կասկածանքով: Այցերի արդյունքներն ամփոփման փուլում են: