Լեռնային Ղարաբաղի հարցով այս շաբաթ ստորագրված հրադադարը երկարաժամկետ խաղաղ կարգավորում չէ։ Կան բազմաթիվ առանցքային հարցեր, որոնք պետք է լուծվեն, որպեսզի այս հակամարտությունը կայուն լուծում ստանա: Նման գրառում է կատարել ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը Թվիթերի իր միկրոբլոգում:
Կոնգրեսականը Միացյալ Նահանագների պետքարտուղարությանը կոչ է արել անհապաղ վերականգնել համագործակցությունը ԵԱՀԿ -ի հետ՝ այդ հարցերի լուծման համար։
«ԱՄՆ-ի կողմից աջակցվող ցանկացած ապագա բանակցային կարգավորում պետք է ապահովի, որ Արցախի ժողովուրդը հնարավորություն ունենա վերականգնելու իր համայնքները և կյանքը՝ չվախենալով հետագա արյունահեղությունից։ Ներկայիս հրադադարում տեղ գտած պայմաններն անընդունելի են Արցախի երկարաժամկետ անվտանգության համար»,- գրել է ամերիկացի կոնգրեսականը:
Ֆրենկ Փալոնը նաև նշել է, որ «միջազգային հանրությունը պետք է վերջապես ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և նրա դերը որպես բանակցողի։ Առանց դրա նրանք շարունակելու են բախվել ադրբեջանական և թուրքական ուժերի հետագա հարձակումներին»։