Միացյալ Նահանգների նախագահի օգնականներն ավելի շատ հակված են այն վարկածին, որ Դոնալդ Թրամփն ի վերջո կարող է դադարեցնել երկրում քվեարկության արդյունքների բողոքարկումը, թեպետ շարունակելու է պնդել, որ ընտրություններն ազնիվ չեն եղել: Այս մասին տեղեկացնում է NBC-ն:
Պարբերականի աղբյուրների հավաստմամբ՝ ԱՄՆ նախագահ խորհրդականները համոզվում են, որ Դոնալդ Թրամփը երբեք չի խոստովանի իր անհաջողությունը նույնիսկ այն ժամանակ, երբ տատանվող նահանգներում քվեարկության արդյունքներն առաջիկա շաբաթներին հաստատվեն: