ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի առողջական վիճակը լավ է։ Գնդապետն աշխատավայրում է և շարունակում է կատարել իր աշխատանքային պարտականությունները։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
ԱԱԾ-ից էլ տեղեկացնում են, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի՝ սրտի նոպայով հիվանդանոց տեղափոխման վերաբերյալ տարածված տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում:
«Ավելին՝ ՀՀ ԱԱԾ տնօրեն պարոն Ա. Աբազյանն ընդամենը դիմել է առողջապահական հաստատություն ընթացիկ բուժզննում անցնելու նպատակով և ներկա պահին գտնվում է աշխատավայրում ու ամբողջական ծավալով իրականացնում է իր գործառույթները»,- ասված է հաղորդագրության մեջ: