ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ասել է, որ Մոսկվան ՅՈՒՆԵՍԿՕ-ին կներգրավի Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության պահպանման գործընթացում:
«Մենք, իհարկե, կներգրավենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի վերականգնվեն մշակութային ժառանգության նմուշները, ապահովվի դրանց հանդեպ հարգալից վերաբերմունքը»,- ասել է ՌԴ արտգործնախարարը առցանց մամուլի ասուլիսի ժամանակ: