Լեռնային Ղարաբաղի հարցով ՌԴ-ի մասնակցությամբ ձեռք բերված վերջին պայմանավորվածությունները նախորդներից տարբերվում են նրանով, որ ենթադրում են տարածաշրջանում իրավիճակի մոնիթորինգի իրական մեխանիզմ: Նման հայտարարություն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Բոլոր այս պայմանավորվածություններին սկզբունքորեն նոր որակ է հաղորդվել այն ժամանակ, երբ Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի մակարդակով վերջին մեկ շաբաթում ընթացել են ինտենսիվ բանակցություններ: ՌԴ նախագահ Պուտինն օրվա ընթացքում մի քանի անգամ շփվել է իր յուրաքանչյուր գործընկերոջ հետ: Հիմնական ուշադրությունը կենտրոնացել է խաղաղապահ գործունեությունը համաձայնեցնելու ուղղությամբ: Արդյունքում՝ այն համաձայնեցվել է, որի կազմը Երևանի ու Բաքվի խնդրանքով որոշել է Ռուսաստանի Դաշնությունը»,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: