ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում անդրադարձել է Արցախի կարգավիճակի հարցին:
«Սկզբունքային կարևորություն ունի Ղարաբաղի հարցի վերջնական լուծման և Արցախի կարգավիճակի հարցը: Այս մասով մեր անելիքները չեն փոխվում, և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը դառնում է բացարձակ առաջնահերթություն, և, ըստ էության, Արցախի միջազգային ճանաչման համար հիմա կան ավելի ծանրակշիռ փաստարկներ»,- մեկնաբանեց նա: