Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանն ու Թուրքիան ունեն մոնիթորինգի ընդհանուր առաջադրանք, ոչ մի երկիմաստություն չկա, և Անկարան հասկանում է իր առաջադրանքը՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը:
«Ինչպես ասացի՝ մենք և Թուրքիան ունենք ընդհանուր առաջադրանք՝ խաղաղապահ գործողության տարածքում օբյեկտիվ իրավիճակի տեխնիկական վերահսկողության միջոցով մշտադիտարկում իրականացնել Ադրբեջանի կողմից: Այդ գործողությունն իրականացվում է բացառապես ՌԴ զինված ուժերի զորակազմի կողմից: Որևէ երկիմաստություն այստեղ գոյություն չունի: Մեր թուրք գործընկերները դա հիանալի հասկանում են»,- ասել է Լավրովը: