Ռուս խաղաղապահներով ևս երկու օդանավ ուղևորվել է Լեռնային Ղարաբաղ՝ տեղեկացնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
«Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի հերթական երկու Իլ-76 օդանավ ուղևորվել է Հայաստան: Օդային փոխադրամիջոցներով տեղափոխվում են զրահամեքենաներ, նյութական ռեսուրսներ ու խաղաղապահ ստորաբաժանումների զորակազմ»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ նոյեմբերի 10-ին Իլ-76 և Ան-124 օդանավերը Հայաստան են տեղափոխել ավելի քան 750 զինվորական, ինչպես նաև՝ ավելի քան 110 միավոր զինտեխնիկա, բարձր անցանելիությամբ բեռնատարներ և նյութատեխնիկական մատակարարման միջոցներ: