Արդեն երկրորդ օրը հանրահավաք-երթեր է անցկացնում 17 կուսակցությունների քաղաքական խորհուրդը:
Նրանք այսօր ժամը 17-ից հավաքվել են Մատենադարանի հարակից տարածքում՝ պահանջելով հանել ռազմական դրությունը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները հանրահավաքից հետո երթով, «Նիկո՛լ, հեռացի՛ր» կոչերով շարժվում են Ազգային անվտանգության ծառայություն՝ պահանջելով ազատ արձակել իրենց ընդդիմադիր ընկերներին:
Նշեմ, որ մեծաթիվ ոստիկաններ են հավաքվել, որոնք պատ են կազմել փողոցների տարբեր կողմերից: