Ռուսաստանի խաղաղապահների գործառույթները Լեռնային Ղարաբաղում, ներառյալ նրանց մշակութային և կրոնական օբյեկտների պաշտպանության հարցը, դեռ պետք է պարզվեն՝ այսօր լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Tass-ը։
«Խոսքը խաղաղապահ զորակազմի մասին է: Իհարկե, գործառույթները դեռ պետք է հստակեցվեն, քանի որ այդ գործառույթները նշված չէին երկու նախագահների և վարչապետի համատեղ հայտարարությունում»,- ասել է Պեսկովը: Պեսկովը հավելել է, որ խոսք չկա տարածաշրջանում ռուս խաղաղապահների կողմից մշակութային ու կրոնական վայրերի պաշտպանության մասին: «Եվ այստեղ ես չեմ կարող ասել՝ դա իրենց պարտականությունների մաս կլինի՞, թե՞ ոչ»,- ասել է Պեսկովը: