Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2970-ի: Այս մասին տեղեկացնում է Sputnik Georgia-ն:
Վերջին 24 ժամում վարակից մահացել է 22 հիվանդ: Պաշտոնական StopCov կայքի տեղեկացմամբ՝ համավարակի սկզբից մինչև այսօր գրանցվել է 63650 վարակված:
Միաժամանակ, վերջին 24 ժամում ապաքինվել է 2348 մարդ: Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսից մահացածների թիվը հասնում է 521-ի:
Կարանտինում է գտնվում 2765 հիվանդ, ստացիոնար բուժում է ստանում 4709 պացիենտ: