Ավստրիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո Վիեննայում բողոքի ակցիա է կազմակերպվել, որի մասնակիցները խիստ դատապարտել են միջազգային ահաբեկչությունն ու ռասիզմը: Այս մասին տեղեկացնում է Russia Today-ը:
Փողոց դուրս եկած ակտիվիստների ձեռքին եղել են «Միասին՝ ընդդեմ ահաբեկչության» և «Միասին՝ ընդդեմ Իսլամական պետության» գրությամբ պաստառներ:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ահաբեկիչներից մեկը Վիեննայի կենտրոնում սպանել էր չորս մարդու, վիրավորել՝ 23-ին: Դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինները ոչնչացրել էին հանցագործին: