Ստեղծված իրավիճակից ելքերի մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հանդես է եկել Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Սթափ գնահատեք իրավիճակը: Երկիրը պատերազմի մեջ է, բանակն ամուր կանգնած է դիրքերում, և մենք իրավունք չունենք այստեղ մեզ այլ կերպ պահելու, քան պետք է պահենք ամենաբարձր քաղաքացիական գիտակցությամբ: ԱԺ պատգամավորներին թույլ տվեք մտնել շենք: Եթե չկարողանանք գումարել արտահերթ նիստ, ոչ մի որոշում կայացնել չենք կարող»,- ասել է Մարուքյանը: