Մոսկվան դրական է գնահատում այն, որ Բաքուն անհապաղ խոստովանել է իր մեղքը` Ադրբեջանի ԶՈՒ կողմից ՀՀ տարածքում ՌԴ զինված ուժերին պատկանող ուղղաթիռի խոցման վերաբերյալ: Այս մասին հայտարարել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից:
«Դրական ենք գնահատում այն փաստը, որ Ադրբեջանն անմիջապես ընդունեց իր մեղքը: Նշում ենք նաև ադրբեջանական կողմից մեզ տրված հավաստիացումների մասին, որ կիրականացվի օպերատիվ հետաքննություն, և պատահարի մեղավորները կպատժվեն»,- գրված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին՝ ժամը 18․30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն հրթիռային կայանքի կիրառմամբ խոցել են ՀՀ Արարատի մարզի Երասխ գյուղում թռիչք իրականացնող ՌԴ զինված ուժերի Մի-24 տեսակի ռազմական ուղղաթիռը։
Նույն օրը Ադրբեջանի ԱԳ նախարարությունը պաշտոնապես հայտարարությամբ հաստատել է վերոնշյալ ուղղաթիռի խոցման փաստը։