Պարտադրված պատերազմի 44-րդ օրը մերոնք ոչնչացրել են 8 անօդաչու թռչող սարք: Հարավ-արևմուտքում ՊԲ-ին հաջողվել է վերցնել 1 տանկ, 4 միավոր զրահատեխնիկա: Թշնամու հիմնական ջանքերն արդեն 4 օր Շուշիի ուղղությամբ են, բայց ՊԲ ստորաբաժանումները պայքարում ու պահպանում են հինավուրց բերդաքաղաք Շուշին:
Սուրեն Սարումյան (Արցախի ՊԲ ներկայացուցիչ) - Օրվա ընթացքում հակառակորդը կրկին գրոհներ է ձեռնարկել Շուշիի ուղղությամբ, գրոհող ստորաբաժանումները հայտնաբերվել և ենթարկվել են կրակային ներգործության ու կրել են մեծ կորուստներ։ Այդ հատվածում մեր ստորաբաժանումներին հաջողվել է գերեվարել 2 ադրբեջանցի զինծառայողի։
Պաշտպանության բանակի ներկայացուցիչը նաև հաստատում է Նախիջևանի սահմանի մոտ ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցման մասին տեղեկատվությունը:
Եվ Շուշիից արված ադրբեջանական մամուլում տարածված տեսանյութի մասին:
Սուրեն Սարումյան - Եթե դրոշ բարձրացնելու գինն այդ ստորաբաժանումների գլխովին ոչնչացումն է, մենք պատրաստ ենք այդկերպ արձագանքել դրոշակ բարձրացնելու բոլոր փորձերին։