ԼՂ-ում թուրք խաղաղապահների տեղակայման հարց չի քննարկվել, հրապարակված տեքստում այդ մասին որեւէ բառ չկա։ Այդ, ինչպես նաև Տավուշի մարզի որոշ գյուղերի՝ Ադրբեջանին անցնելու մասին տեղեկությունները կեղծ են, չեն համապատասխանում իրականությանը:
Սիրելի՛ հայրենակիցներ, հորդորում ենք չտրվել սադրանքների, և ԶԼՄ հարգելի ներկայացուցիչներ, մի՛ փորձեք խեղաթյուրել փաստերը:
Փաստաթուղթը պաշտոնապես հրապարակվել է, և ինքներդ կարող եք ծանոթանալ դրան՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը: