ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 30-օրյա իրավաբանական պատերազմ է ծրագրել երկրի նախագահի ընտրությունների արդյունքների դեմ: Այս մասին տեղեկացնում է The Mirror պարբերականը:
Սպիտակ տան ղեկավարի փաստաբանների խումբը պատրաստ է մինչև 10 դատական հայց ներկայացնել՝ «ընտրություններում ձայների հաշվարկի ժամանակ կեղծիքն» ապացուցելու համար:
Բացի այդ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մի շարք հանրահավաքներ անցկացնել իր համակիրների հետ: Այդ նպատակով շտաբի տասնյակ աշխատակիցներ տեղափոխվում են «խնդրահարույց» նահանգներ: