Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնանկ է արել երկրի պաշտպանության նախարար Մարկ Էսփերին: Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել հակաահաբեկչական ազգային կենտրոնի ղեկավար Քրիստոֆեր Միլլերը՝ փոխանցում է Vesti.ru կայքը:
Այս մասին Սպիտակ տան ղեկավարը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում՝ Էսփերին շնորհակալություն հայտնելով կատարած աշխատանքի համար:
Ստացված տեղեկության համաձայն՝ Դոնալդ Թրամփն առաջիկայում կարող է պաշտոնանկ անել նաև արդարադատության նախարարին, ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրին, ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության և Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարներին: