Բոլոր այն քաղաքացիներոն, ովքեր կապ չունեն ջարդարարների հետ, խնդրում եմ գնալ տուն։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հավատում են ինձ և հավատում են մեզ՝ խնդրում եմ պատրաստվել պայքարի։
Հանկարծ վայրկյան անգամ չկասկածեք՝ որ որևէ անազնիվ բան չենք արել, որևէ գործարքի չեմ գնացել և գործել եմ այնպես, որ ունենամ բոլոր հարցերի պատասխանները և մաքուր լինեմ Հայրենիքիս, ժողովրդի առաջ։
Այս ծանր պահին պիտի կանգնենք կողք կողքի՝ ընդդեմ սերմացու գողացող մկների։ Պղտոր ջրում ձուկ որսացողներ՝ դեռ կխոսենք»,- գրել է Փաշինյանը։