ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ուղերձ է հղել․
«Սփյուռքի սիրելի´ հայրենակիցներ,
Մեր պատմության այս դժվարին պահին մեր միակ փրկությունը հայ ժողովրդի միասնականությունն ու համախմբվածությունն է: Այժմ հայ զինվորի, սպայի ու բանակի առջև խոնարհումի ժամանակն է, և ցանկացած պառակտիչ գործողություն միտված է հայրենիքի ու պետականության դեմ:
Գիտակցում եմ, թե որքան դժվար է այս իրավիճակը յուրաքանչյուրիս համար թե´ Հայաստանում, թե´ սփյուռքում, որքան խորն է վերքը բոլորիս սրտերում, սակայն խնդրում եմ ձեզ պահպանել հանդարտություն, համբերատարություն և շարունակել կանգնած մնալ Հայաստանի և Արցախի կողքին: Որքան էլ բարդ է, խնդրում եմ չտրվել հույզերին և սթափ դատել:
Այսօր, առավել քան երբևէ, մենք համահայկական միասնականության ու համերաշխության կարիքն ունենք, այլապես անդառնալի կկորցնենք շատ ավելին»: