Ամերիկյան կենսատեխնոլոգիական Arcturus Therapeutics ընկերությունն ակնկալում է, որ կորոնավիրուսի թեկնածու պատվաստանյութի մատակարարումը կսկսվի 2021-ի սկզբներին՝ փոխանցում է Al Arabiya-ն:
Ամերիկյան ընկերությունը հայտնել է, որ թեկնածու դեղամիջոցը խոստումնալից արդյունքներ է գրանցել: Ընկերության խոսքով՝ պատվաստանյութի մատակարարման բազմամիլիոն դոլար արժողությամբ գործարք է կնքել Իսրայելի ու Սինգապուրի հետ:
Հայտնի է դարձել, որ ամերիկյան ընկերությունը շտապ սկսում է ARCT-021 պատվաստանյութի փորձարկման վերջին փուլը: