Միացյալ Նահանգների ամբողջ տարածքում հիվանդանոցներում բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 59 հազար հիվանդ: Սա երկրում գրանցված հիոսպիտալացվածների ամենաբարձր ցուցանիշն է: Այս մասին տեղեկացնում է Al Arabiya-ն:
Reuters լրատվական գործակալությունն էլ հաստատում է, որ Միացյալ Նահանգները վարակվածների ու մահացության ցուցանիշով ամենավատ դիրքում է գտնվում, թեպետ Pfizer դեղագործական ընկերությունը հուսադրող է համարում իր պատվաստանյութը:
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը ողջունել է ընկերության առաջխաղացումը, սակայն ամերիկացիներին հորդորել է շարունակել դիմակ դնել, քանի որ պատվաստանյութը կարող է ամիսներով զանգվածային հասանելիություն չունենալ:
Համավարակի սկզբից մինչև այսօր Միացյալ Նահանգներում գրանցվել է կորոնավիրուսով վարակված մոտ 10.5 մլն մարդ: