Միացյալ Նահանգներում մոլեգնում է «Էթա» հզոր արևադարձային փոթորիկը, որն ուղեկցվել է առատ տեղումներով: Այս մասին տեղեկացնում է The Star պարբերականը:
Բնական աղետը հիմնականում թիրախավորել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգը: Փոթորիկի և հորդառատ անձրևների հետևանքով համատարած հեղեղումներ են եղել: Քամու արագությունը եղել է ժամում 105 կմ: Հազարավոր բնակիչներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի: Առավել վտանգավոր շրջաններում իրականացվում է բնակիչների տարհանում: