«ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ տեղի ունեցած հարձակումների գործով արդեն իսկ կան ձերբակալված անձինք: Իհարկե, այդ հանցագործության մեջ ներգրավված ոչ բոլոր անձինք են ձերբակալված, բայց կարևոր է արձանագրել՝ հանցագործների ձերբակալությունը սկսված է»,- տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ:
Վարչապետն ավելի ուշ տեղեկացրել է, որ Արարատ Միրզոյանի դեմ հարձակման գործով ձերբակալվածների թիվը 2-ն է:
«ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի դեմ հարձակման գործով արդեն իսկ կա երկու ձերբակալված անձ»,- գրել է վարչապետը։
Հիշեցնենք՝ այս գիշեր ԱԺ-ի մոտ ցուցարարների կողմից հարձակման է ենթարկվել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ և վիրահատվել է: