Ֆրանսիայի նախագահի նստավայրից հայտնում են, որ ուսումնասիրում են Լեռնային Ղարաբաղում հրադադարի մանրամասները՝ նշելով, որ ցանկացած տևական համաձայնագիր պետք է հաշվի առնի Հայաստանի շահերը։ Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը:
Ելիսեյան պալատի հայտարարության մեջ նաև ասվում է, որ Թուրքիան պետք է դադարեցնի իր սադրանքները Լեռնային Ղարաբաղում և ձեռնպահ մնա ցանկացած գործողությունից, ինչը կարող է խաթարել ապագա համաձայնագիրը: