ԱՀ ԱԻ պետականծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն այսօր ծառայության բոլոր ստորաբաժանումների պատասխանատուների հետ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն:
Սեպտեմբերի 27-ից ավելի ուժեղացված ռեժիմով աշխատող փրկարարներն անցած պատերազմական օրերի ընթացքում իրենց վերապահված բարդ առաջադրանքները կատարել են անվերապահ նվիրումով:
Բայց Ստեփանակերտում և մյուս բնակավայրերում անելիքները շատ են:
Ստեղծված իրավիճակում ծառայության տնօրենը հստակ առաջադրանքներ ու հանձնարարականներ է տվել ինչպես չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման, այնպես էլ հրդեհների ու հրթիռակոծության հետևանքով վնասված ենթակառուցվածքների անվտանգության հարցերով զբաղվելու մասով:
Վնասների չափը կգույքագրվի:
Կարեն Սարգսյանը ևս մեկ անգամ երախտագիտություն է հայտնել փրկարար ուժերին՝ Արցախի համար ամենադժվար օրերին Հայրենիքին ու ժողովրդին անմնացորդ ծառայելու համար: