Օրվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, մասնավորապես՝ Ստեփանակերտը։
ԱՀ ԱԻ պետական ծառայությունից հայտնում են, որ հատկապես ցերեկվա ժամերին հեռահար հրթիռներով 10-ից ավելի անգամ հրթիռակոծվել է քաղաքը։
Թիրախակետում, ինչպես միշտ, քաղաքացիական ենթակառուցվածքներն են, մայրաքաղաքի կոմունիկացիոն համակարգերն ու բազմաբնակարան շենքերը, բնակելի թաղամասերը, անգամ՝ Ս. Շահումյանի անվան շրջանաձև զբոսայգին։
Քաղաքում ավերածությունները շատ են։ Տուժածներ չկան։
Նշենք, որ հրթիռակոծված թաղամասերում ռազմական որևէ օբյեկտ չկա։