Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյանը Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութին՝ նշելով, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը դրել է խորհրդանշական խնդիր և պատրաստ է հաշվի չնստել որևէ կորստի հետ։
«Վստահեցնում եմ՝ այդ դեպքում ցանկացած պատերազմում հնարավոր է, որ մի դիվերսիոն խմբի հաջողվի ներթափանցել որևէ բնակավայր և 1-2 րոպեով որևէ դրոշ բարձրացնել, բայց գլխովին ոչնչացվելու գնով։ Եթե դրոշը բարձրացնելու գինը այդ ստորաբաժանումների գլխովին ոչնչացնելն է, պատրաստ ենք այդպես արձագանքել դրոշակ բարձրացնելու բոլոր փորձերին»,- նշեց Սարումյանը։