Չկա մեկ զինծառայող կամ քաղաքացիական անձ, որ ռազմական գործողություններում վիրավորում, վնասվածք է ունեցել և չի ստացել պատշաճ բուժօգնություն: Առողջապահական համակարգն աշխատում է գերմոբիլիզացված: 100 տոկոսով այս դաշտը սպասարկվում է, կան ռեզերվներ այլ զարգացումների համար:
Արսեն Թորոսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Պայքարի մյուս ճակատի մասին: Պատկերը հակառակն է: Կորոնավիրուսով վարակված 861 քաղաքացի սպասում է հոսպիտալացվելու իր հերթին: չնայած մոբիլիզացիային, ռեսուրսները սահամանափակ են, օգտագործվում են ըստ ցուցումների: Դրանք պացիենտների առողջական վիճակն են՝ ծանրից դեպի ավելի թեթև:
Արսեն Թորոսյան - Մեր խնդիրն է հնարավորինս ծանր և ծայրահեղ ծանր պացիենտներին հոսպիտալացնել և օգնություն ցուցաբերել, իսկ ոչ ծանր և թեթև վիճակում գտնվող պացիենտներին փորձել բուժել տանը
Տանը գտնվող և բուժօգնությանը սպասող քաղաքացիներից 113-ի մոտ թթվածնի պարունակությունն արյան մեջ ցածր է 80-ից, ինչը ծայրահեղ ծանր է: թիվը վերջին օրերին միայն աճում է՝ պայմանավորված նոր վարակի թվերով:
Արսեն Թորոսյան - Հասանելի՞ է թեստավորման արժեքը բոլոր քաղաքացիներին: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի եզրակացության համաձայն, կորոնավիրուսի թեստավորման արժեքը՝ 15 հազար դրամը, թեստի իրական գինն է: Հայաստանը 50 հազար հակագենային նոր թեստ կստանա, որոնք արագ են հայտնաբերում մարդու օրգանիզմում առկա վիրուսը: Դա կբերի շուկայի կառուցվածքի փոփոխության և կլինի անվճար: 2021 թվականին առողջապահության ոլորտին պետբյուջեից նախատեսված է 111,6 միլիարդ դրամի ֆինանսավորում: