ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում.
«Հայաստանի և Արցախի մեծագույն բարեկամ ու նվիրյալ բարոնուհի Քերոլայն Քոքսը Հայաստանում է` կրկին ամենադժվար պահին մեր կողքին։
Պատերազմի առաջին իսկ օրից բարոնուհի Քոքսի իրականացրած աշխատանքն անգնահատելի է, համամարդկային արժեքներին ու արդարությանն անմնացորդ նվիրումն անհնար է առանց հուզմունքի ընդունել։
Երեկ շատ հարցերի շուրջ ենք խոսել, բարոնուհուն շատ բան պատմելու կարիք էլ չկար, նա մեր փոխարեն մեր մտքերն արդեն իսկ ձևակերպել էր. «Աշխարհը երախտագիտության մեծ պարտք ունի Հայաստանի, Արցախի ժողովրդին, որն աշխարհի մնացած մասի համար պահել է հավատքի ու ազատության առաջնագիծը»։
Հ.Գ. Նկարվելուց դիմակը հանեցինք իր առաջարկով»:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են բարոնուհու HART բարեգործական կազմակերպության փոխտնօրենը և երկու լրագրող։