Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 6-9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 90 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես, բացահայտվել է խարդախության` 18, անձնական ունեցվածքի գողության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, զենք-զինամթերքի առգրավման՝ 7, ծեծի՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4, սպանության սպառնալիքի՝ 3, ավտոմեքենա փախցնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ընտանեկան բռնության, թմրամիջոցի մաքսանենգության, անհետաձգելի միջամտության որոշումը դիտավորությամբ չկատարելու, ծնողի և երեխայի տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, ինքնիրավչության, ցուցմունք տալուց հրաժարվելու, սուտ մատնության և քննիչի կամ հետաքննություն կատարող անձի կողմից ցուցմունք տալուն հարկադրելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, մարմնական վնասվածք պատճառելու, բնակարանային գողության և ավտոմեքենա փախցնելու 2-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 34 պատահար. 5 մարդ զոհվել է, 48-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: