Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ Հայաստանում կորոնավիրուսով կրկնակի վարակվելու դեպքեր նույնպես եղել են:
«Մինչ օրս եղել է կրկնավարակի 343 դեպք»,- նշեց առողջապահության նախարարը՝ բացառելով, որ դրանք ամբողջությամբ չկազդուրվելու դեպքեր են, որովհետև հիվանդները բուժում ստանալուց և բացասական թեստի արդյունքից հետո դուրս են գրվել, իսկ մեկ ամիս անց նորից վարակվել են՝ ունենալով թեստի դրական արդյունք: