Կոտայքի մարզում ծնվել է 220 երեխա. նրանցից 13-ը արցախցի մեր հայրենակիցներն են: Նորածիններից 118-ը տղա է, 102-ը՝ աղջիկ:
Մարզպետարանից հայտնում են, որ մարզում ծնված երեխաներից 13-ը արցախցի են:
Ծնունդների թիվն ըստ մարզի ծննդատների այսպիսին է. Չարենցավանի ծննդատուն՝ 26 ծնունդ, 1-ը՝ Արցախից, Նաիրիի ծննդատուն՝ 16 ծնունդ, 1-ը՝ Արցախից, Աբովյանի ծննդատուն՝ 98 ծնունդ, 5-ը՝ Արցախից, Հրազդանի ծննդատուն՝ 80 ծնունդ, 6-ը՝ Արցախից: