Նիդեռլանդներում և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ շնորհակալություն հայտնելով Նիդեռլանդների օնլան մարաթոնի կազմակերպիչներին ու մասնակիցներին:
«Շնորհակալ ենք այս կարևոր դրամահավաքի բոլոր կազմակերպիչներին ու ամենաշատը՝ բոլոր մասնակիցներին։
Մի փոքր կարելի է շունչ քաշել: Հաջորդ շաբաթ ձեր բոլորի աջակցության կարիքն ունեցող մի նոր նախաձեռնության մասին կհայտարարենք»,- գրել է Բալայանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ տեղի է ունեցել համաեվրոպական մեծ դրամահավաք Արցախի համար: Նիդեռլանդների ԱՐՄԵՆԻԱ ՖՈՆԴՍԸ օնլայն մարաթոնի ընթացքում հավաքել է 412.387 եվրո հանգանակություն։