ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը 2021 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտնեց, որ ստիպված են եղել ավելացնել հաջորդ տարվա ծախսերը՝ ելնելով երկու հանգամանքից:
«Առաջինը օգոստոսին ուժի մեջ մտած «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքն է, որը բավականին ավելացնում է մեր հանձնաժողովի գործառույթները և՛ մշտադիտարկման առումով, և՛ մեդիայի աշխատանքի իրավական վերահսկողության, և՛ շեշտակի ավելացնում է այն մեդիաների քանակը, որոնք կարգավորվում են հանձնաժողովի կողմից:
Երկրորդը՝ մի քանի օրենքների դրույթներ են, որոնք բացի ավելի մեծ ծավալ ունեցող, բայց ներկայումս էլ գործող գործառույթներին ավելացնում են նորերը, վերահսկողության տակ գտնվող կամ կարգավորման մեդիածառայություն մատուցողների նոր խմբեր»,- նշեց Հակոբյանը՝ հավելելով, որ կորոնավիրուսի և պատերազմի պատճառով առաջացած իրավիճակը հաշվի առնելով՝ 4 նոր հաստիք է ավելացվել, որոնցից երկուսը կլինեն վերլուծական բաժնի աշխատակից: