Մշակութային մի շարք կազմակերպություններ և անհատ գործիչներ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկատվական աջակցությամբ, նախաձեռնել են «Արվեստը հանուն Արցախի» նախագիծը, որի շրջանակում երաժիշտները, երգիչներն ու դերասաններն իրենց կատարումներով Facebook սոցցանցի միջոցով իրականացնում են դրամահավաք:
Դրամահավաքը կազմակերպվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համագործակցությամբ, և գումարն առանց միջնորդության փոխանցվում է հիմնադրամին: