Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ ռազմական գործողությունների ժամանակ իրենց բժշկական պարտքը կատարելիս նաև բժիշկներ են զոհվել:
«Վիրավորների բուժօգնությունը կազմակերպվում է պատշաճ: Դրան ներգրավված են տասնյակ քաղաքացիական հիվանդանոցներ Երևանում և դրանից դուրս: Որևէ մերժում կամ բուժօգնության ուշացում վիրավոր զինվորների համար չի եղել և չի կարող լինել, որովհետև ունենք հավելյալ պլանավորած ռեսուրսներ տարբեր զարգացումների համար»,- նշեց Թորոսյանը:
Առողջապահության նախարարը դատապարտեց թշնամու՝ բժշկական հաստատությունները թիրախավելն ու դրանք անվանեց ռազմական հանցագործություններ, նաև միջազգային հումանիտար օրենքների խախտում: