Թրամփի հաղթանակի հարցում տարաձայնություններ կան հանրապետականների շրջանում: Դեմոկրատ թեկնածուին հաղթանակի կապակցությամբ շնորհավորել են նաև հանրապետական քաղաքական գործիչներ: ԱՄՆ նախկին հանրապետական նախագահ Ջորջ Բուշը Բայդենի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Ամերիկայի ներկա ղեկավար Դոնալդ Թրամփը ճիշտ է, որ ցանկանում է դատարանի միջոցով հասնել վերահաշվարկի, բայց և շեշտել է, որ ընտրապայքարն «ընդհանուր առմամբ արդար է եղել», և «արդյունքն ակնհայտ է»՝ գրում է Euronews-ը:
Բայդենին հաղթանակի առիթով շնորհավորել է Յուտա նահանգի հանրապետական սենատոր Միթ Ռոմնին, չնայած ընդգծել է, որ Թրամփն արդյունքների համար կշարունակի պայքարել մինչև վերջ: Նման հայտարարություն է արել նաև հանրապետական սենատոր Փեթ Թումին: Նրա կարծիքով՝ լրատվական գործակալությունները ճիշտ էին, որ Բայդենին հաղթող հայտարարեցին: Թրամփը, սակայն, չի հանձնվում: