«Հարգելի՛ հայրենակիցներ, Արյունաբանական կենտրոնի Արյան բանկում շարունակվում է արյան անհրաժեշտ խմբաքանակի համալրման գործընթացը: Առավել անհրաժեշտ են ստորև նշված արյան խմբերը.
O(I) rh- (1-ին բացասական),
B(III) RH+ (3-րդ դրական)
B(III) rh- (3-րդ բացասական),
AB(IV) RH+ (4-րդ դրական),
AB(IV) rh- (4-րդ բացասական):
Անհրաժեշտ ու կարևոր են արյան բոլոր խմբերը, սակայն խնդրում ենք առաջնահերթ մոտենալ արյան նշված կարգերն ունեցող անձանց»,- ասված է Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի Ֆեյսբուքի գրառման մեջ:
Հեռ. 010-28-38-23
Երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00-ից մինչև 13:00:
Խնդրում ենք մոտենալ անձնագրով: