Ամերիկահայ երիտասարդները բողոքի լուռ ակցիա են անցկացրել Վաշինգտոնի կենտրոնում՝ Լինքոլնի հուշահամալիրի մոտ։ Նրանց փոխարեն խոսել են «պաստառները»՝ «Ալիևն ահաբեկիչ է», «Կանգնեցրե՛ք Ալիևին, նա սպանում է հայերին», «Բացի՛ր աչքերդ երկրորդ ցեղասպանությունից առաջ», «Ճանաչի՛ր Արցախը»։