ԱՄՆ-ում անորոշությունը պահպանվում է: Ամերիկացիների մի մասը տոնում է Բայդենի հաղթանակը, մյուս մասը՝ Թրամփի: Դեմոկրատ թեկնածուն էլ վստահ իր հաղթանակում, պատրաստել է մի շարք հրամաններ, որոնք կհրապարակի հունվարի 20-ին նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո:
Բայդենը մտադիր է չեղարկել որոշ նախաձեռնություններ, որոնք նախկինում առաջ էր քաշել Սպիտակ տան ներկա ղեկավար Թրամփը՝ տեղեկացնում է Euronews-ը:
Առաջին խնդիրը, որ դեմոկրատ թեկնածուն ցանկանում է կարգավորել, կորոնավիրուսի դեմ պայքարն է: Բայդենը խոստացել է նաև արմատախիլ անել ռասիզմը ամերիկյան հասարակությունից և այդ նպատակով փոխնախագահ է նշանակելու Քամալա Հարիսին: Նա կդառնա առաջին սևամորթ կինն այդ պաշտոնում:
Միաժամանակ Թրամփը հայտարարել է, որ իրեն պարտված չի համարում և շարունակելու է պայքարը փողոցում՝ ցույցերով, ու դատարաններում՝ քվեների վերահաշվարկի հայցեր ներկայացնելով: