Ավելի քան 90 երկրից մուտք են գործել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայք՝ ծանոթանալու ադրբեջանական կողմի դաժանությունների վերաբերյալ Պաշտպանի ուսումնասիրություններին։
Սեպտեմբերի 27-ից սկսած այցելուների 82 տոկոսը եղել են նոր օգտատերեր, որոնք ավելի հաճախ փնտրել են Պաշտպանի գործառույթների մասին ինֆորմացիա և մուտք գործել զեկույցների բաժին։
Տվյալները վերցված են Google Analytics համակարգից։
Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է աշխարհին ներկայացնել ադրբեջանական կողմից խաղաղ բնակիչների նկատմամբ կատարվող դաժանություններն ու պատերազմական հանցագործությունները՝ տեղեկացրել է ՀՀ ՄԻՊ-ը: