Հայրենիքի պաշտպանների վերականգնողական կենտրոնը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ մեր վիրավորում ստացած զինվորներն արդեն ապաքինվում են:
«Վիտալին վիրավորվել է հոկտեմբերի 7-ին առաջնագծում: Ստացել է աջ ազդրի հրազենային բեկորային վիրավորում։ Վիտալիի ծնկան հոդն ուներ շարժման սահմանափակում։ Առկա էին սուր ցավեր։ Զինվորի տանը վերականգնողական բուժման արդյունքում Վիտալին այսօր քայլում է առանց ձեռնափայտի։ Այ այսպես մեր բոլոր տղաներին ոտքի ենք կանգնեցնելու»,- ասված է Հայրենիքի պաշտպանների վերականգնողական կենտրոնի ֆեյսբուքյան էջում: