ԱՀ ՊՆ մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյանը Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ Արարատի մարզում ուղղաթիռի խոցմանը:
«Ռուսական ուղղաթիռը կատարել էր թռիչք՝ ուղեկցելով ռուսական բազայի ավտոշարասյանը, և խոցվել Նախիջևանի կողմից արձակված հրթիռով»,- նշեց Սարումյանը։