Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2 901 նոր դեպք, մահացել է 34 մարդ:
StopCov պաշտոնական կայքի համաձայն` համաճարակի սկզբից ի վեր հանրապետությունում հայտնաբերվել է վարակի 57753 դեպք:
Վերջին 24 ժամվա ընթացքում առողջացել է 2799 մարդ, համաճարակի սկզբից մինչ օրս բուժվել է 42.572 հիվանդ: Մահացել է 475 մարդ։
Կարանտինում է 2,964 մարդ, հիվանդանոցներում՝ 4691, հյուրանոցներում՝ 2,879 պացիենտ:
Բուժման նպատակով 41 քաղաքացի այլ երկրներից տեղափոխվել է Վրաստան:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին: