Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Ֆեյսբուքի էջում լուսանկարներ է հրապարակել, որին կից արված է հետևյալ գրառումը.
«Սփյուռքահայ կամավոր բժիշկները հայրենիքում են՝ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից ու Ռուսաստանից: Նեղ մասնագիտացմամբ` նրանք բժշկում են վիրավորում ստացած զինվորներին: Գործընթացը համակարգում է մեր գրասենյակը ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ»: